ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը

Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանը,  ոչ էլ ընդդիմությանը
05.12.2024 | 06:51

Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս, աղետաբեր և այլն, ինչին նա ու իր թիմակիցներն արձագանքում են անիմաստ, ինքնանպատակ ու անբովանդակ լեզվանիությամբ և հակադարձումներով:

Իմ կարծիքով Նիկոլի ձախողված լինելու ամենազրնգուն ապացույցն այլ է. բուն ժողովրդից մինչև օլիգարխներ, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, ՀԱԿ-ից մինչև «Լուսավոր Հայաստան» ու դինամիկայում՝ ՔՊ-ականներ, քաղհասարակությունից մինչև լրատվամիջոցներ, ԲՈԼՈՐԸ հրաժարվում են ճանաչել Նիկոլի և հեղափոխության քաղաքական հայրությունը: Ձախորդության ավելի խոսուն փաստա՞րկ:

Նույն կերպ, նախկին իշխանություններիս չսիրված լինելու ու անարդյունավետության ամենածանրակշիռ, ամենախոսուն ու անհերքելի ապացույցը ևս այլ է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի սենյակում: Ժողովուրդը որքան հոգնած ու զզված պիտի լիներ միմյանց փոխարինած նախորդ բոլոր իշխանություններից, որ իր ուսերին դրած իշխանության բերեր, ինչպես ասվում է, անգամ ամենաբարձր զռռացող էշին:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ